Jump to content

COFACE

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
COFACE
պատկերանիշ
Տեսակկազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրված1946
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Անձնակազմ4450 մարդ
Կայքcoface.com​(անգլ.)​(ֆր.) և coface.fr

COFACE (ֆրանսերեն՝ Compagnie Française d'Assurance pour le Commerce Extérieur), առևտրի և արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրման ոլորտում մասնագիտացած միջազգային ապահովագրական ընկերություն[1]։

Ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է Ֆրանսիայի կառավարությունը 1946 թվականին՝ ֆրանսիացի արտահանողներին աջակցելու նպատակով։ 1994 թվականին այն սեփականաշնորհվել է, և նրա բաժնետոմսերը շրջանառվում են առևտուր շուկայում։ Վերահսկիչ բաժնետոմսերի փաթեթը պատկանում էր Natixis բանկին[2], սակայն 2020 թվականի փետրվարին բանկը դրա մի մասը վաճառել է Arch Capital Group-ին՝ իր բաժնեմասը կրճատելով մինչև 12,7%[3]։

Ընկերության հիմնական գործունեությունը գնորդների կողմից դեբիտորական պարտքերի չվճարման հետ կապված վարկային ռիսկերի ապահովագրությունն է։

Իր գործունեության ընթացքում ընկերությունը տեղեկատվություն է հավաքագրում տարբեր ընկերությունների հուսալիության և ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Ինչից հետո ընկերությունը որոշում է տրամադրել, թե չտրամադրել առևտրային վարկ։

Coface-ը գործունեություն է ծավալում 67 երկրում, ունի 120 մասնաճյուղ և ներկայացուցիչներ աշխարհի 224 քաղաքներում։ Ընկերության ծառայություններից օգտվող հաճախորդների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 135 000-ը։

Ընկերության ստորաբաժանումները ձևավորված են ըստ տարածաշրջանների.

2020 թվականին ընկերության ընդհանուր հասույթը կազմել է 1,45 մլրդ եվրո, որից՝

  • ապահովագրական պրեմիաներ՝ 1,27 մլրդ եվրո,
  • միջնորդավճարներ՝ 144 մլն եվրո,
  • բանկային գործունեությունից ստացված եկամուտ՝ 58 մլն եվրո,
  • ներդրումային եկամուտ՝ 27 մլն եվրո։

Ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է 624 մլն եվրո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Ефимов С.Л. КОФАСЕ // Энциклопедический словарь. Экономика и страхование. — М.: Церих-ПЭЛ, 1996. — С. 217—218. — 528 с. — ISBN 5-87811-016-4
  2. ↑ «Arch Capital to Buy 29.5% Stake in French Credit Insurer Coface». Insurance Journal (ամերիկյան անգլերեն). 2020-02-25. Վերցված է 2021-01-07-ին.
  3. 1 2 Coface history Արխիվացված 2013-05-09 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]