Boss Level
Boss Level անգլ.՝ Boss Level | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և մարտաֆիլմ |
| Թեմա | ժամանակավոր հանգույց |
| Թվական | հուլիսի 23, 2020[1] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջո Քարնահան |
| Պրոդյուսեր | Ջո Քարնահան, Ռենդոլ Էմեթ, Ջորջ Ֆուրլա, Ֆրենկ Գրիլլո և Մարկ Վահրադյան |
| Սցենարի հեղինակ | Chris Borey?, Eddie Borey? և Ջո Քարնահան |
| Դերակատարներ | Մել Գիբսոն, Ֆրենկ Գրիլլո, Ուիլ Սասո, Նաոմի Ուոթս, Անաբել Ուոլիս, Ռոբ Գրոնկովսկի, Քեն Ջոնգ, Միշել Եո, Սելինա Լո, Մեդոու Ուիլյամս և Մաթիլի Օլիվյեր |
| Օպերատոր | Juan Miguel Azpiroz? |
| Երաժշտություն | Քլինթոն Շորթեր |
| Պատմվածքի վայր | Ատլանտա |
| Կինոընկերություն | Emmett/Furla Films? և Scott Free Productions |
| Տևողություն | 104 րոպե |
| Բյուջե | 45 000 000 $ |
| Շահույթ | 2 000 000 $ |
«Boss Level», 2021 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Ջո Քարնահանը։ Սցենարի հեղինակներն են Քարնահանը, Քրիսը և Էդի Բորեյը, որը հիմնված է Բորեյների պատմվածքի վրա։ Գլխավոր դերում Ֆրենկ Գրիլլոն է, որը մարմնավորում է թոշակի անցած հատուկ նշանակության զորքերի զինվորի, որը փորձում է փախչել անվերջ ժամանակի ցիկլից, որը հանգեցնում է իր մահվանը։ Ֆիլմում նաև նկարահանվել են Մել Գիբսոնը, Նաոմի Ուոթսը և Միշել Եոն։
2012 թվականին ֆիլմը սկզբնապես ներկայացվել է որպես «Շարունակել», սակայն այն մշակվել է Քարնահանի կողմից «20th Century Fox»-ում և շարունակություն չի ունեցել։ Ֆիլմի մասին կրկին հայտարարվել է 2017 թվականի նոյեմբերին, որի պրոդյուսերներն են եղել Քարնահանը, Գրիլլոն, Ռենդոլ Էմեթը և Ջորջ Ֆուրլան։ Նկարահանումները տեղի են ունեցել Ջորջիայում 2018 թվականի մարտից մինչև մայիս։ Ֆիլմի թողարկումը նախատեսված էր «Entertainment Studios Motion Pictures»-ի կողմից 2019 թվականի օգոստոսի 16-ին, սակայն արդյունքում այն հետաձգվեց։ Այն թողարկվել է Միացյալ Նահանգներում 2021 թվականի մարտի 5-ին «Hulu»-ի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլանտայում գտնվող «Դելտա» զինված ուժերի՝ թոշակի անցած զինվոր Ռոյ Փուլվերը գրեթե 140 օր անցկացրել է ժամանակային նույն ցիկլում և օրվա օրինաչափությունները սովորել է նախորդ բազմաթիվ ցիկլերի միջոցով։ Նա ամեն օր արթնանում է ժամը 07:00-ին, խուսափում է իր բնակարանում գտնվող մարդասպանից և իր պատուհանից ներս մտնող ուղղաթիռով զինված անձի հարձակումից, ապա փախչում է իր բնակարանից, նախքան այն պայթի։ Նա կարողանում է ամբողջ առավոտյան խուսափել մարդասպաններից, բայց չի կարողանում հասկանալ՝ ինչպես գոյատևել ժամը 12:47-ի վերջին հարձակումից հետո, և հաջորդ ցիկլի ժամանակ կրկին արթնանում է իր բնակարանում։
Ռոյի՝ ցիկլի մեջ մտնելուց մեկ օր առաջ նրա կինը՝ Ջեմման, առաջարկել էր Ռոյին այցելել իր աշխատանքի վայր՝ «Դայնոու լաբորատորիաներ» ընկերություն՝ աշխատանքի հարցազրույցի պատրվակով։ Նրանք վիճեցին իրենց որդու՝ Ջոյի համար, որին Ջեմման համոզել էր, որ Ռոյը պարզապես ընտանիքի ընկեր է։ Երբ «Դայնոու»-ի ղեկավար գնդապետ Քլայվ Վենթորը հայտնաբերում է Ռոյին Ջեմմայի խիստ գաղտնի նախագծին հետևելիս, նրան դուրս է հանում, բայց դրանից առաջ Ջեմման հասցնում է Ռոյի մազերից փոքր փունջ պոկել և պահել։
Մի ցիկլի ընթացքում Ռոյը փորձում է զանգահարել Ջեմմային, բայց փոխարենը զանգում է Վենթորին, որը նրան ասում է, որ Ջեմման նախորդ օրը մահացել է լաբորատորիայում տեղի ունեցած վթարից։ Ռոյի համար ասվածը կասկածելի է թվում։ Հետագա ցիկլի ընթացքում նա գտնում է Ջոյին «Underground Atlanta»-ում, ուր նա այցելում էր տեսախաղերի մրցաշարին մասնակցելու համար՝ դպրոց հաճախելու փոխարեն։ Ռոյն օրն անցկացնում է Ջոյի հետ, բայց չի հիշատակում Ջեմմայի մահը։ Մարդասպանները գալիս են սպանելու Ռոյին, որն օգտագործում է իր մարմինը Ջոյին պաշտպանելու համար՝ մահվան պահին ասելով նրան, որ նա իր հայրն է։
Հաջորդ առավոտ արթնանալուց հետո՝ Ռոյը հասկանում է, որ մարդասպանները հետևել են իրեն՝ օգտագործելով հետևող սարք, որը ներդրվել էր նախորդ գիշեր իր ընկերուհու՝ ատամնաբույժ Ալիսի կողմից։ Փորձերի և սխալների միջոցով Ռոյը գտնում է միջոց՝ հետևող սարքը հեռացնելու և «Դայնոու» գաղտագողի մտնելու։ Մուտք գործելու համար Ռոյը սպանելում է մի քանի պահակների և մարդասպանների, բայց նրան միշտ կանգնեցնում են Վենթորը և Գուան Ինի սուրը։ Վենթորը Ռոյին բացատրում է, որ Ջեմմայի նախագիծը «Օսիրիսի առանցքն» է՝ պատմությունը վերաշարադրելու ունակ քվանտային սարք, որը Վենթորը պլանավորում է օգտագործել՝ իրեն աշխարհի բռնապետ դարձնելու համար։ Վենթորը խոստովանում է, որ ինքն է հրամայել սպանել Ջեմմային՝ նախորդ գիշերվա բանավեճից հետո։ Քանի որ նա էր գործարկել «առանցքը», և ոչ ոք չգիտի, թե ինչպես այն աշխատեցնել, Վենթորը զգուշացնում է Ռոյին, որ «առանցքը» կոչնչացնի աշխարհը, եթե երկար գործի։
Հետագա ցիկլերում Ռոյը կապ է հաստատում հանդերձյալ կյանքի եգիպտական աստծո՝ Օսիրիսի հետ՝ իր ծննդյան օրը Ջեմմայի կողմից ստացված գաղտնի հաղորդագրություն պարունակող գրքի օգնությամբ և հասկանում է, որ Ջեմման, հավանաբար, նրան ուղարկել է «Առանցք»՝ Վենթորին կանգնեցնելու համար։ Մինչ նա կարողանում է ավելի խորը ներթափանցել «Դայնոու» և սպանել Վենթորին՝ Դայ Ֆենգի «ամենօրյա» դասերից սուսերամարտ սովորելուց հետո, Ռոյն իմանում է, որ մարդասպանները ուղարկվել են Ջոյին սպանելու համար, և շատ ուշ է օգնության հասնում։ Երբ նա սգում է Ջոյի մահը, Օսիրիսի «Առանցքը» պայթում է և ոչնչացնում աշխարհը։
Ռոյը մի քանի ցիկլ է անցկացնում հուսահատ վիճակում, ապա որոշում է ևս մի քանի ցիկլ անցկացնել Ջոյի հետ՝ մնալով նրա հետ մինչև «Առանցքի» պայթյունը։ Մի ցիկլի ընթացքում նա իմանում է, որ Ջեմման այդ առավոտյան զանգահարել էր Ջոյին մինչև մահանալը և հասկանում է, որ կարող է փրկել նրան։ Ջեմմայի մահվան ճշգրիտ ժամանակը և վայրը «Դայնոու»-ում որոշելուց հետո, արթնանալուց տասնչորս րոպե անց, Ռոյը հաջորդ ցիկլն օգտագործում է ուղղաթիռը առևանգելու, «Դայնոու» հասնելու, իրեն սպասող մարդասպաններին սպանելու և Վենթորին կանգնեցնելու համար, նախքան վերջինս կսպանի Ջեմմային։
Ռոյը պատմում է Ջեմմային, որ իր ցիկլերն անցկացրել է Ջոյի հետ և որ տեսել է աշխարհի վերջը։ Ջեմման Ռոյին ասում է, որ նա պետք է մտնի «Օսիրիսի առանցք», որպեսզի այն վերագործարկվի, ինչի արդյունքում կամ կարթնանա և կրկին նույն օրը կապրի, կամ կմահանա և կմնա մեռած։ Ռոյը համբուրում է Ջեմմային՝ նախքան «առանցք» մտնելը, մինչ Ջեմման հիացմունքով նայում է նրան։ Ռոյը կրկին արթնանում է անկողնում և խրախուսում է ինքն իրեն չմահանալ։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոն Մաքքիննին մարմնավորում է հակահսկողության փորձագետ Դեյվին, իսկ Արմիդա Լոպեսը՝ վարորդ Էսմերալդային, մինչդեռ մնացած մարդասպաններն են՝ Բաստեր Ռիվզը՝ որպես պարոն «Բարի Լույս», Էրիկ Էթեբարին ՝ որպես Ռոյ #2, Քուինթոն «Ռեմփեյջ» Ջեքսոնը և Ռաշադ Էվանսը որպես գերմանական երկվորյակներ, Ադամ Սայմոնը ՝ որպես «Լաուդմաութ», Աարոն Բիլները՝ որպես Մարշալ/Կաբում, և Մայքլ Տուրեկը՝ որպես Սմայլի։ Ռեժիսոր Ջո Քարնահանը հայտնվում է բարում որպես հաճախորդ։
• ֆրենկ Գրիլլոն՝ Ռոյ Փուլվերի դերում
• Մել Գիբսոնը՝ բռնապետ Քլիվ Վենթորի դերում
• Նաոմի Ուոթսը՝ Ջեմմա Ուելսի դերում
• Անաբել Վոլիսը՝ Ալիսի դերում
• Քեն Ջոնգը՝ շեֆ Ջեյքի դերում
• Ուիլ Սասսոն՝ Բրեթի դերում
• Սելինա Լոն՝ Գուան Յինի դերում
• Միդոու Ուիլյամսը՝ Փեմի դերում
• Միշել Եոն՝ Տայ Ֆընի դերում
• Մաթիլդ Օլիվիեն՝ Գաբրիելի դերում
• Ռոբ Գրոնկովսկին՝ ուղղաթիռի վարորդի դերում
• Ռիո Գրիլլոն՝ Ջոյի դերում
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարին Ջո Քարնահանը հայտարարեց, որ աշխատում է «20th Century Fox»-ի համար նախատեսված «Շարունակություն» ֆիլմի վրա և այն համեմատեց «Արջամկան օրը» ֆիլմի հետ[2]։ 2012 թվականի մայիսին հաղորդվեց, որ «Fox»-ը շարունակում է իր աշխատանքը նախագծի շրջանակներում[3]։ 2012 թվականի սեպտեմբերին Քարնահանը «Twitter»-ում հրապարակեց դերասան Ֆրենկ Գրիլոյի հետ նկարահանված էկրանային փորձարկումները՝ ասելով, որ դրանք կիսում է «ցույց տալու համար, թե որքան հիանալի կարող էր լինել այս ֆիլմը..»[4]։
2017 թվականի նոյեմբերին հաղորդվեց, որ Գրիլլոն և Մել Գիբսոնը բանակցություններ են վարում «Boss Level» վերնագրով ֆիլմում նկարահանվելու համար, որի սցենարիստն ու ռեժիսորը Քարնահանն է[5]։ Հետագա դերասանական ընտրությունը շարունակվեց 2018 թվականի մարտին, որի ընթացքում նկարահանվեցին Ուիլ Սասոն, Նաոմի Ուոթսը, Աննաբել Վոլիսը և Ռոբ Գրոնկովսկին[6][7][8][9]։ Նկարահանումները սկսվեցին նույն ամսին Սավաննայում[10][11]։ Հաջորդ ամիս դերասանական կազմին միացան Քեն Ջոնգը, Մաթիլդ Օլիվիեն, Սելինա Լոն և Միշել Եոն[12][13]։
2018 թվականի ապրիլին նկարահանումները շարունակվեցին Ատլանտայում, այդ թվում՝ Փուլման Յարդում, Օքլենդ Սիթիի «MARTA» կայարանում և «Ջորջիա ակվարիումի» մոտակայքում։ Նկարահանումներ տեղի ունեցան նաև Դեկատուրում[14]։ Ռեստորանի տեսարանը նկարահանվել է Ատլանտայում 2018 թվականի մայիսի 12-ին և 13-ին[15]։ Մայիսի 13-ին «Screen Daily»-ն հայտնեց, որ նկարահանումներն ավարտվել են[16]։ Ֆիլմի բյուջեն կազմել է 45 միլիոն դոլար[17]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլին «Entertainment Studios Motion Pictures»-ը ձեռք բերեց ֆիլմի՝ ԱՄՆ-ում տարածման իրավունքը։ Այն նախատեսված էր թողարկել 2019 թվականի օգոստոսի 16-ին, սակայն այդ օրը ֆիլմը չթողարկվեց[18][19][20]։
Ֆիլմի անվճար նախնական ցուցադրությունը, որը հովանավորվել էր «Collider» զվարճանքի կայքի կողմից, տեղի ունեցավ Հոլիվուդի «ArcLight» կինոթատրոններում 2020 թվականի փետրվարի 11-ին, որին հաջորդեց հարց ու պատասխանի նիստ Գրիլլոյի և Քարնահանի հետ[21]։
2020 թվականի հունիսին «Entertainment Studios»-ը դադարեցրեց ֆիլմի նկարահանումները[22][23]։ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում տարածման իրավունքները ձեռք բերվեցին «Hulu»-ի կողմից ութանիշ գործարքով որի արժեքը հետագայում պարզվեց, որ կազմում է 11,750,000 դոլար[24]։ Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի մարտի 5-ին[25][26]
2021 թվականի հուլիսին «Blumhouse Productions»-ը դատի տվեց ֆիլմի պրոդյուսերներին՝ պայմանագրի խախտման համար: «Blumhouse»-ը պնդում է, որ իրենք հրավիրվել են ֆիլմը վերստեղծելու համար, այն բանից հետո, երբ բնօրինակը չի կարողացել ապահովել տարածում, բայց չեն ստացել իրենց աշխատանքի համար փոխհատուցում, որը պետք է կազմեր «Hulu»-ի կողմից վճարված գնման վճարի 5%-ը: «Blumhouse»-ը նաև դատի տվեց «Hulu»-ին՝ ֆիլմի իրենց տարբերակը շարունակաբար հեռարձակելու համար՝ բազմաթիվ դադարեցման ծանուցումներ ստանալուց հետո[27]։
Այն թողարկվել է Միացյալ Թագավորությունում «Amazon Prime Video»-ում[28]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 74% հավանության վարկանիշ՝ հիմնված 87 գրախոսությունների վրա, միջինում՝ 6.50/10 գնահատականով։ Կայքի քննադատների կոնսենսուսն ասում է. «Boss Level»-ը հզորացնում է ավելի ու ավելի գերբնակեցված ժամանակային ցիկլի ժանրը՝ ուրախալիորեն չափազանցված գիտաֆանտաստիկ մարտաֆիլմով, որը վայելում է իր սեփական ավելորդությունները»[29]։ «Metacritic» կայքում ֆիլմն ունի 100-ից 56 միջին կշռված գնահատական՝ հիմնված 16 քննադատների վրա, ինչը նշանակում է «խառը կամ միջին» գրախոսություններ[30]։
«IndieWire»-ի համար գրելով՝ Քրիստիան Բլաուվելտը ֆիլմին տվել է B գնահատական և ասել. «Դա աստղային դեր է, և Գրիլլոն այն ղեկավարում է։ Ամենակարևորը՝ նա ստիպում է քեզ բավականաչափ ներդրում կատարել Ռոյի մեջ, որպեսզի նույնիսկ առանց ձեռքումդ կառավարիչ ունենալու, երբեք չզգաս, որ պարզապես դիտում ես, թե ինչպես է ինչ-որ մեկը տեսախաղ խաղում։ Առանց որևէ պիքսելի՝ Գրիլլոն «Boss Level»-ին տալիս է այն, ինչը բացակայում է տեսախաղային ֆիլմերի մեծ մասի ռիֆերում՝ զարկերակ»[31]։
Ֆիլմը «Rotten Tomatoes»-ի կողմից 2021 թվականի լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմերի ցանկում է[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Yamato, Jen (2012 թ․ հունվարի 9). «Joe Carnahan Talks Killing Pablo and Continue, Described as 'Groundhog Day as an Action Movie'». Movieline. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Brown, Todd (2012 թ․ մայիսի 30). «BREAKING: Joe Carnahan's CONTINUE Moving Ahead At 20th Century Fox». Twitch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Chitwood, Adam (2012 թ․ սեպտեմբերի 6). «Joe Carnahan Shares Frank Grillo Screen Tests for GROUNDHOG DAY Actioner CONTINUE». Collider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Fleming, Mike Jr. (2017 թ․ նոյեմբերի 15). «Mel Gibson, Frank Grillo In Talks For Joe Carnahan-Directed 'Boss Level'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Pedersen, Erik (2018 թ․ մարտի 13). «Will Sasso Joins Mel Gibson-Frank Grillo Action Thriller 'Boss Level'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Kroll, Justin (2018 թ․ մարտի 26). «Naomi Watts Eyes Action Movie 'Boss Level' With Frank Grillo and Mel Gibson (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Fleming, Mike Jr. (2018 թ․ մարտի 27). «Annabelle Wallis Lands A Lead In 'Boss Level'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Sneider, Jeff (2018 թ․ մարտի 28). «Rob Gronkowski Goes Hollywood After All, Joins Frank Grillo, Mel Gibson in Action Movie "Boss Level" (Exclusive)». The Tracking Board. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Filming in March: Mel Gibson and Frank Grillo Star in Action-Thriller Boss Level». Production List. Film & Television Industry Alliance. 2018 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Project Casting (2018 թ․ մարտի 10). «Mel Gibson's 'Boss Level' is Now Filming in Georgia». Project Casting. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ N'Duka, Amanda (2018 թ․ ապրիլի 5). «Ken Jeong & Mathilde Ollivier Join Mel Gibson In 'Boss Level' Thriller». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Frater, Patrick (2018 թ․ մարտի 20). «Selina Lo, Michelle Yeoh Join Cast of 'Boss Level' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Walljasper, Matt (2018 թ․ ապրիլի 27). «What's filming in Atlanta now? Stranger Things, Boss Level, Dr. Bird's Advice for Sad Poets; plus SNL gets an Atlanta host». Atlanta. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Caldwell, Mary (2018 թ․ մայիսի 9). «Now casting: Mel Gibson film seeking Asians». The Atlanta Journal-Constitution. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Kay, Jeremy (2018 թ․ մայիսի 13). «Highland unveils deals on action film 'Boss Level' with Mel Gibson, Naomi Watts (exclusive)». Screen Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Ritman, Alex (2020 թ․ հունիսի 30). «Mel Gibson Has Busy Film Slate Despite Renewed Anti-Semitism Claim». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ McNary, Dave (2018 թ․ ապրիլի 16). «Joe Carnahan's 'Boss Level' Bought by Byron Allen's Entertainment Studios». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Evangelista, Chris (2020 թ․ նոյեմբերի 23). «'Boss Level', a Joe Carnahan Time Loop Movie Starring Frank Grillo and Mel Gibson, Heads to Hulu». /Film. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Evangelista, Chris (2020 թ․ նոյեմբերի 23). «'Boss Level', a Joe Carnahan Time Loop Movie Starring Frank Grillo and Mel Gibson, Heads to Hulu». /Film. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Weintraub, Steve (2020 թ․ փետրվարի 18). «An Extremely Candid Q&A with 'Boss Level' Filmmakers Joe Carnahan and Frank Grillo». Collider. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Ritman, Alex (2020 թ․ հունիսի 30). «Mel Gibson Has Busy Film Slate Despite Renewed Anti-Semitism Claim». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Evangelista, Chris (2020 թ․ նոյեմբերի 23). «'Boss Level', a Joe Carnahan Time Loop Movie Starring Frank Grillo and Mel Gibson, Heads to Hulu». /Film. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Cullins, Ashley (2021 թ․ հուլիսի 1). «Blumhouse Sues 'Boss Level' Producers, Hulu Over Recutting Deal». The Hollywood Reporter. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Highfill, Samantha (2021 թ․ հունվարի 12). «Frank Grillo's Boss Level to premiere on Hulu in March». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Wiseman, Andreas (2020 թ․ նոյեմբերի 23). «Hulu Strikes U.S. Deal For Frank Grillo Action Sci-Fi Movie 'Boss Level'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Cullins, Ashley (2021 թ․ հուլիսի 1). «Blumhouse Sues 'Boss Level' Producers, Hulu Over Recutting Deal». The Hollywood Reporter. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Joe Draper (2021 թ․ օգոստոսի 13). «Watch Captain America star's new movie online for FREE». UK Yahoo! Movies.
- ↑ «Boss Level (2021)». Rotten Tomatoes. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Boss Level Reviews». Metacritic. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ Blauvelt, Christian (2021 թ․ մարտի 1). «'Boss Level' Review: A Welcome Return from Joe Carnahan Is Also the Star Vehicle Frank Grillo Deserves». IndieWire. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «The Best Science Fiction Movies of 2021, Ranked». Rotten Tomatoes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Boss Level»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Boss Level(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Boss Level»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում։
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- 2020 ֆիլմեր
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2020-ականների ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- Hulu-ի բնօրինակ ծրագրեր
- Ամերիկյան գիտական ֆանտաստիկա
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան կինեմատոգրաֆիա
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Գիտական ֆանտաստիկա
- Գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Թրիլլեր ֆիլմեր
- Հյուսիսային Ամերիկայի կինեմատոգրաֆիա
- Մարտաֆիլմեր
- Ջորջիայում նկարահանված ֆիլմեր
- Վավերագրական ֆիլմեր
- Ֆիլմեր ժամանակի միջով ճանապարհորդության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ջորջիայում